Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Wizz Air-ը դեպի Երևան նոր չվերթ կգործարկի

28.02.2020, 12:40
Wizz Air-ը դեպի Երևան նոր չվերթ կգործարկի
Wizz Air-ը դեպի Երևան նոր չվերթ կգործարկի

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԿԱ/. Բուլղարիայի կառավարությունը Սոֆիա-Երևան-Սոֆիա չվերթերի իրականացման համար ընտրել է հունգարական «Wizz Air» ավիաընկերությանը, հաղորդում է econ.bg-ն:

Ընտրությունը կատարվել է միջպետական համաձայնագրի, Եվրամիության օրենսդրության և Բուլղարիայի օրենսդրության համաձայն:

Ավիաընկերությունը պատրաստ է կատարել շաբաթական 2 չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Թռիչքները կսկսվեն իրականացվել 2020թ.-ի մարտից:

Սպասվում է, որ երկու երկրների միջև չվերթերը կնպաստեն երկկողմ կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության զարգացմանը և գործնական կապերին:

 Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը հիմնվել է 2003թ.-ին, գլխավոր գրասենյակը գտնվում է Վեչեշում: Հիմնականում աշխատում է Կենտրոնական Եվրոպայի երկրներում` ունենալով բազա հետևյալ երկրների օդանավակայաններում` Հունգարիա, Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա, Սերբիա, Ուկրաինա, Լիտվա, Վրաստան, Մակեդոնիայի Հանրապետություն, Մոլդովա: Ավիապարկում կա ավելի քան 100 ինքնաթիռ: -0-