Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Wizz Air-ը հունիսի 1–ից նոր ուղղությամբ չվերթ կգործարկի

07.02.2020, 11:50
Wizz Air-ը կգործարկի Երևան–Լառնակա–Երևան չվերթը
Wizz Air-ը հունիսի 1–ից նոր ուղղությամբ չվերթ կգործարկի

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. 2020թ.–ի հունիսի 1–ից Wizz Air-ը կգործարկի Երևան–Լառնակա–Երևան չվերթը։ 

Այս մասին նշվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի Facebook–յան էջում։ 

«Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ» ,– նշվում է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։ 

Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը հիմնվել է 2003թ.-ին, գլխավոր գրասենյակը գտնվում է Վեչեշում: Հիմնականում աշխատում է Կենտրոնական Եվրոպայի երկրներում` ունենալով բազա հետևյալ երկրների օդանավակայաններում` Հունգարիա, Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա, Սերբիա, Ուկրաինա, Լիտվա, Վրաստան, Մակեդոնիայի Հանրապետություն, Մոլդովա: Ավիապարկում կա ավելի քան 100 ինքնաթիռ: –0–