Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը (arka.am) գործում է 1996 թվականի մայիսի 1-ից։ Մասնագիտացած է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: Այսօր «ԱՌԿԱ» մեդիա հոլդինգում ընդգրկված են նաև հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող arkateleсom.am պորտալը և armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

«ԱՌԿԱ»-ի տեղեկատվության աղբյուրներն են Հայաստանի պետական կառույցները, ազդեցիկ բանկերն ու ընկերությունները, միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցչությունները։

Մեր տեղեկատվությունը կանոնավոր ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և առևտրային կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ, դեսպանատներ, լրատվամիջոցներ։

Այսօր գործակալության հաճախորդների թվում են ԱՄՀ–ն, ՎԶԵԲ–ը, IFC–ն, ԵԱԶԲ–ն և այլն:

Մեզ հետ համագործակցում են աշխարհի խոշորագույն լրատվական գործակալություններն ու տվյալների բազաները, մասնավորապես՝ Factiva-ն, ISI-ը, Thomson Reuters-ը։

2000 թվականի արդյունքներով՝ «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն։

Կոնտակտներ․

«ԱՌԿԱ» ԼԳ ՍՊԸ
Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով․
Հեռ/ֆաքս․ (+37410) 52-40-80, 52-82-02
E-mail: arka@arka.am
Գովազդ տեղադրելու հարցերով․
Տեխնիկական հարցերով․
E-mail: support@arka.am
Հասցե․
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Երևան, Հայաստան, 0010