#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ ԱԳՆ ղեկավարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը
Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել ջերմոցների ստեղծման գործում 1,25 մլրդ դրամի չափով ներդրումներ կատարող ընկերությանը
ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է կայացրել Կոտայքի մարզում 3 հեկտար տարածքով ժամանակակից ջերմոցային տնտեսության ստեղծմամբ զբաղվող «Կագա Գրուպ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրել։Երևանում տեղի կունենա ՎԶԵԲ նախագահի մամուլի ասուլիսը
Ուրբաթ` հուլիսի 19-ին, ժամը 17:30-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի շենքում տեղի կունենա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի մամուլի ասուլիսը` նվիրված հուլիսի 18-ին նրա առաջին պաշտոնական այցին Հայաստան` Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում։ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին առաջին անգամ կայցելի Հայաստան
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտին հուլիսի 18-ին կատարելու է իր առաջին պաշտոնական այցը Հայաստան` Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։Հայաստանի ՀՆԱ–ի աճն առաջին եռամսյակում արագացել է` հասնելով 7,5%–ի. ԶԵԱԲ–ի վերլուծաբաններ
Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2013թ.–ի առաջին եռամսյակում արագացել է` հասնելով 7,5 տոկոսի։ Այդ մասին ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված Զարգացման եվրասիական բանկի վերլուծական վարչության կողմից հրապարակված հերթական «ԱՊՀ մակրոմոնիտորում»։Երևանի և Թեհրանի ԱԱՊ–երի միջև ստորագրվել է տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային կապերի ընդլայնման մասին հուշագիր
Թեհրանի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատների միջև ստորագրվել է տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային հարաբերություններն ընդլայնելուն միտված փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրվել է երեքշաբթի Երևանում տեղի ունեցած հայ–իրանական գործարար համաժողովի շրջանակներում։Շվեյցարիան ավելի քան 31 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` 2013–2016թթ.–ին Հարավային Կովկասի համագործակցության ծրագրի շրջանակներում
Շվեյցարիան ավելի քան 31,5 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` 2013–2016թթ.–ին Հարավային Կովկասի տարածաշրջանի համագործակցության իր ծրագրի շրջանակներում, տեղեկացրեց Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային ղեկավար Ռուդոլֆ Շոխը։Հայաստանի և Իրանի գործարարները պատրաստ են ընդլայնել համագործակցությունը մի շարք հեռանկարային ոլորտներում
Իրանցի ձեռներեցների պատվիրակությունը մասնակցել է երեքշաբթի Երևանում կազմակերպված բիզնես–ֆորումին և հայ գործընկերների հետ քննարկել է երկու երկրների առևտրային և տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ՀՀ օմբուդսմենը խնդրել է Լուկինին պարզել Պոդոլսկում տեղի ունեցած ՃՏՊ-ի ենթադրելի մեղավորի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի պատճառները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՌԴ մարդու իրավունքների լիազոր Վլադիմիր Լուկինին նամակ է ուղարկել` Պոդոլսկում տեղի ունեցած ՃՏՊ-ի ենթադրելի մեղավորի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի պատճառները պարզելու խնդրանքով:Միջազգային փորձագետը մտահոգված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից երեխաների համար անորակ ու թանկ ինսուլինի հնարավոր գնումով
Հայաստանի առողջապահության նախարարությունը, հնարավոր է, երեխաների համար նախատեսված անորակ և թանկ ինսուլինի խոշոր խմբաքանակ կգնի, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի փորձագետ, Eli Lilly աշխարհահռչակ դեղագործական ընկերության տարածաշրջանային մենեջեր Սիլվա Բարսեղյանը։Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ. Նալբանդյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև ընթացիկ տարեվերջ, երկուշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։Հայաստանը 9,9 մլրդ դոլարի չափով ՀՆԱ–ով զբաղեցրել է 132–րդ տեղը աշխարհի 190 երկրների շրջանում. ՀԲ վարկանիշ
Հայաստանը 9,9 մլրդ դոլարի չափով ՀՆԱ–ի մակարդակով 2012թ.–ի արդյունքներով 190 երկրների շրջանում զբաղեցրել է 132–րդ տեղը համախառն ներքին արտադրանքի Համաշխարհային բանկի հուլիսյան վարկանիշում։Հայաստանը մթերման շրջանի երկրորդ կեսում 18200 տոննա ծիրան է արտահանել
Հայաստանից ծիրանի արտահանման ծավալը մթերման շրջանի երկրորդ կեսին աճել է 44 տոկոսով` կազմելով 18200 տոննա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12630 տոննայի դիմաց, շաբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն «Eqvilibria» միջազգային ակումբի քարտեր է առաջարկում VIP-հաճախորդներին
VIP հաճախորդների համար գործող «Priority» փաթեթը համալրվեց ևս մեկ ծառայությամբ. Առաջին անգամ Հայաստանում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VIP-հաճախորդներին «Eqvilibria» միջազգային ակումբի քարտեր է առաջարկում, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:Նորություններ 11601 - 11620 of 14674
First | Prev. | 579 580 581 582 583 | Next | Last