#ՀԱՅԱՍՏԱՆ
Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
Երեկ երեկոյան Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առանձնազրույցը, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 5 ամսում ավելացել են 11.2%-ով և կազմել 475.1 մլն դոլար
2013 թ.-ի հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակներով դրամային փոխանցումներն ավելացել են 11.2 տոկոսով` գերազանցելով 475.1 միլիոն ԱՄՆ դոլարը, նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։Հայաստանում հատիկավոր մշակաբույսերի արտադրությունը 2013թ.–ին մոտ 436 հազար տոննա կկազմի. FAO
Հայաստանում հատիկավոր մշակաբույսերի արտադրությունը 2013 թվականին մոտ 436 հազար տոննա կկազմի, ասվում է ՄԱԿ–ի պարենային կազմակերպության (ՖԱՕ) «Բերքի կանխատեսումներն ու պարենային իրավիճակն աշխարհում» եռամսյակային զեկույցի վերջին հրատարակման մեջ։Հայաստանը ցանկանում է ԵՄ-ից առևտրի և քաղաքացիական հասարակության գծով երկարաժամկետ 6 խորհրդատուներ ընտրել. ԱԽ
Հայաստանը ցանկանում է ԵՄ-ից առևտրի և քաղաքացիական հասարակության գծով երկարաժամկետ 6 խորհրդատուներ ընտրել մի շարք գերակա ոլորտների բարեփոխումների ուղղությամբ աշխատելու համար, հայտարարեց ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի համանախագահ, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը. ՀՀ փոխխոսնակ
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը քննադատել է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, հաղորդում է փոխխոսնակի մամուլի ծառայությունը։Վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգը կարող է բարձրացնել Հայաստանի նկատմամբ ներդրողների վստահությունը. փոխնախարար
Վեճերի այլընտրանքային կարգավորման ներմուծումը և զարգացումը կարող է բարձրացնել Հայաստանի նկատմամբ ներդրողների վստահությունը և նրանց ներդրումների ծավալը, ուրբաթ Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողովի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը։Հայաստանում ԴԱՀԿ բռնագանձումների ծավալն առաջին կիսամյակում գերազանցել է 10 մլրդ դրամի սահմանագիծը
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացված բռնագանձումների ծավալը 2013թ.–ի առաջին կիսամյակում կազմել է մոտ 10,3 մլրդ դրամ` 2011թ.–ի նույն ժամանակահատվածի 7,1 մլրդ դրամի դիմաց։ Ինչպես տեղեկացնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը, այդ մասին տեղեկացվել է նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ընթացում, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը։Հայաստանը և Մոլդովան երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առկա ներուժը լիարժեք չեն օգտագործել. Սարգսյան
Հայաստանը և Մոլդովան երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առկա ներուժը լիարժեքորեն չեն օգտագործել, հինգշաբթի իր մոլդովացի գործընկեր Նիկոլայ Տիմոֆտիի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։Հայաստանում էներգակիրների սակագների բարձրացումը ցեմենտի, ապակու և մոլիբդենի թանկացման կհանգեցնի. Ապրանքարտադրողների միության ղեկավար
Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն առաջին հերթին ցեմենտի, ապակու և մոլիբդենի թանկացման կհանգեցնի, կարծում է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։Հայաստանը պետք է զարգացնի էկոզբոսաշրջությունը. San Francisco State University-ի փորձագետ
Հայաստանը բարենպաստ շրջակա միջավայր ունեցող երկիր է, և այդ պատճառով այստեղ կարելի է հաջողությամբ էկոզբոսաշրջություն զարգացնել, Երևանում «Համաշխարհային տնտեսության հետճգնաժամային զարգացումները և հայկական տնտեսության մարտահրավերները» միջազգային գիտաժողովի ընթացքում ասաց Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Քսիաոխուա Յանգը (Xiaohua Yang)։Հայաստանի տնտեսական աճը 2013 թ–ին կկազմի 5,1%, 2014թ.–ին` 5,3%, 2015-2016 թթ.–ներին` 5,5% - ԱՄՀ կանխատեսում
Արժույթի միջազգային հիմնադրամի ընթացիկ կանխատեսմամբ, Հայաստանի տնտեսության աճը 2013 թվականին կկազմի 5.1 տոկոս, 2014 թվականին` 5.3 տոկոս, իսկ 2015-2016 թվականներին` 5.5 տոկոս։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը (IMF Mission Chief to Armenia Mark Horton)։Քրեական գործ է հարուցվել Սպիտակի քաղաքապետի նկատմամբ
Լոռու մարզի դատախազությունում տեղի բնակչի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ, հինգշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։Հայաստանում կարագի ու կաթնային յուղերի ներկրումը 2012 թվականին ավելացել է 48,6%–ով և 21,4 մլն դոլար կազմել
Հայաստանում կարագի ու կաթնային յուղերի ներկրումը 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, ավելացել է 48,6%–ով և 21,4 մլն դոլար կազմել, տեղեկացնում են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը չի սահմանափակում Հայաստանի` հարևանների հետ համագործակցելու հնարավորությունը. Ֆյուլե
ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը չի սահմանափակում Հայաստանի` հարևանների հետ համագործակցելու հնարավորությունը, ասաց Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։Նորություններ 11621 - 11640 of 14674
First | Prev. | 580 581 582 583 584 | Next | Last