#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ ֆինանսների նախարարը հերքել է ՎՊ հայտարությունը` գնումների ոլորտում 700 մլրդ դրամն անարդյունավետ ծախսելու վերաբերյալ
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությունը, որ շուրջ 701 մլրդ դրամ կամ բյուջեի միջոցների 70 տոկոսը ռիսկային են և ծախսվում են անարդյունավետ, չի կարող հավատի լինել մի շարք պատճառներով, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ԵվրԱզԷՍ–ը Հայաստանի համար չի կարող հակակշիռ հանդիսանալ Եվրամիության ճանապարհին. Փորձագետ
Եվրասիական տնտեսական ընկերությունը Հայաստանին չի տա այն ձեռնտու հնարավորությունները, որոնք կարող է տրամադրել Եվրամիությունը, հետևաբար ԵվրԱզԷՍ–ը չի կարող Հայաստանի համար հակակշիռ հանդիսանալ Եվրամիության ճանապարհին, ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։Հայաստանում հինգ ամսում ներկրման ծավալի նվազումը պայմանավորված է արտագաղթի աճի միտումներով. Մակարյան
Հայաստանում ընթացիկ տարվա հունվար–մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված ներկրման ծավալի կրճատումը պայմանավորված է արտագաղթի միտումներով, ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։Հայաստանում ՄՊՔ–ի առաջին փուլին ավելի քան 14300 դիմորդ է մասնակցել. ԳԹԿ
Հայաստանում միասնական պետական քննությունների առաջին փուլին մասնակցել է 14345 դիմորդ, ինչը ցածր է անցյալ տարվա ցուցանիշից։ Ինչպես նշում է Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը, այդ մասին տեղեկացրել է ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի նախագահ Գագիկ Մելիքյանը։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համաձայն է ՎՊ–ի` խնամակալության կենտրոնների գնման գործընթացում բացահայտած խախտումների հետ
Հայաստանի Վերահսկիչ պալատի` 2012թ.–ին երեխաների և ծերերի շուրջօրյա խնամակալության կենտրոնների գործունեության մեջ հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերում են գնումների գործընթացներին, հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ՓՄՁ–ի վարկավորման հայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորված ձեռնարկությունների միայն 30%–ն է «գոյատևում» գործունեության առաջին տարում. նախարար
ՓՄՁ–ի վարկավորման հիմնադրամի աջակցությամբ ստեղծված ձեռնարկությունների միայն մոտ 20–30 տոկոսն է շարունակում գործել գործունեության առաջին տարվանից հետո, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` մեկնաբանելով Վերահսկիչ պալատի 2012թ.–ի հաշվետվությունը։Հայաստանի հետ նոր տնտեսական նախագծերի իրականացումը հնարավոր է Իրանի նոր նախագահի օրոք. Մեջլիսի պատգամավոր
Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոհանիի կառավարման ժամանակահատվածում Հայաստանի հետ դիվանագիտական և բարիդրացիական հարաբերությունները ոչ միայն կարող են ընդլայնվել և խորանալ, այլև կարող է սկիզբ դրվել տնտեսության տարբեր ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը, ասաց Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը։Երիտասարդ ժողովրդավարական երկրները պետք է կյանքի կոչեն իրավունքի գերակայության սկզբունքը. Հայաստանի նախագահ
Երիտասարդ ժողովրդավարական երկրները պետք է կյանքի կոչեն իրավունքի գերակայության սկզբունքը, ասվում է «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում։ՀՀ էկոնոմիկայի նախարարության ղեկավարը 100 մլն դրամով երկու բիոզուգարան չէր գնի, սակայն դրանց տեղադրումն արդյունավետ է համարում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը համաձայն չէ ՀՀ Վերահսկիչ պալատի` 100 մլն դրամ արժողությամբ երկու բիոզուգարանների տեղադրման անարդյունավետության մասին գնահատականների հետ։Հայաստանը հավատարիմ է եվրոպական արժեքներին և պատրաստակամ է սերտորեն ինտեգրվել եվրոպական մեծ ընտանիքին. խոսնակ
Հայաստանը հավատարիմ է եվրոպական արժեքներին և պատրաստակամ է սերտորեն ինտեգրվել եվրոպական մեծ ընտանիքին, ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը` ելույթ ունենալով «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի բացման ժամանակ։Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–մարտին աճել է 4.3%-ով` կազմելով 757,7 մլրդ դրամ
Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–մայիսին կազմել է 757,7 մլրդ դրամ, ինչը 4,3 տոկոսով շատ է 2012թ.-ի հունվար–մարտի ցուցանիշից, հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։Հայաստանն աջակցում է ՄԻԵԴ արդյունավետության բարձրացման բոլոր գործընթացներին. նախագահ
Հայաստանն ամբողջապես աջակցել և աջակցում է բոլոր այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնց նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացումն է, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ հանդիպման ժամանակ:Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Յակուտիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանման հետ կապված
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Յակուտիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որը դարձել է բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։Հայաստանում մինչև 3%–ով առևտրային ընկերությունների շրջանառության հարկի նվազումը խթանում է ՓՄՁ զարգացմանը. փորձագետ
Առևտրի ոլորտում գործող 58 մլն դրամ տարեկան շրջանառությամբ ընկերությունների համար շրջանառության հարկի տոկոսադրույքն անհրաժեշտ է նվազեցնել` գործող 3,5 տոկոսից դարձնելով 3 տոկոս, ինչը խթան կհանդիսանա Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման համար, կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ՀՀ բնապահպանություն նախարարությունը համաձայն է կենցաղային թափոնների կառավարման ոլորտի խնդիրների մասին ՎՊ–ի գնահատականների հետ
ՀՀ բնապահպանության նախարարությունը համաձայն է չտեսակավորված կենցաղային թափոնների վերահսկողության ոլորտի խնդիրների վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի գնահատականների հետ, ինչը խոչընդոտում է բնապահպանական վճարների արդյունավետ գանձմանը, երեքշաբթի լրագրողներին ասաց բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը։ԱՄՀ–ն հաստատել է EFF/ECF ծրագրերի շրջանակներում Հայաստանին 84 մլն դոլարի տրամադրումը
Արժույթի միջազգային հիմնադրամի գործող խորհուրդը երեքշաբթի ավարտել է Հայաստանի տնտեսական կատարողականության վեցերորդ և վերջնական ամփոփիչ ստուգումը` «Երկարաձգվող ֆինանսավորում» (EFF) և «Երկարաձգվող վարկավորում (EFC) ծրագրերի շրջանակներում, որոնց արդյունքներով Հայաստանին 84 մլն դոլարի (55 մլն SDR) չափով լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի։Նորություններ 11681 - 11700 of 14674
First | Prev. | 583 584 585 586 587 | Next | Last