Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱՄՀ–ն հաստատել է EFF/ECF ծրագրերի շրջանակներում Հայաստանին 84 մլն դոլարի տրամադրումը

02.07.2013, 15:37
Արժույթի միջազգային հիմնադրամի գործող խորհուրդը երեքշաբթի ավարտել է Հայաստանի տնտեսական կատարողականության վեցերորդ և վերջնական ամփոփիչ ստուգումը` «Երկարաձգվող ֆինանսավորում» (EFF) և «Երկարաձգվող վարկավորում (EFC) ծրագրերի շրջանակներում, որոնց արդյունքներով Հայաստանին 84 մլն դոլարի (55 մլն SDR) չափով լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի։
ԱՄՀ–ն հաստատել է EFF/ECF ծրագրերի շրջանակներում Հայաստանին 84 մլն դոլարի տրամադրումը
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի գործող խորհուրդը երեքշաբթի ավարտել է Հայաստանի տնտեսական կատարողականության վեցերորդ և վերջնական ամփոփիչ ստուգումը` «Երկարաձգվող ֆինանսավորում» (EFF) և «Երկարաձգվող վարկավորում (EFC) ծրագրերի շրջանակներում, որոնց արդյունքներով Հայաստանին 84 մլն դոլարի (55 մլն SDR) չափով լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի։ 

Ինչպես նշվում է ԱՄՀ–ի պաշտոնական կայքում, պայմանավորվածությունների համաձայն` ընդհանուր վճարումներն ընդհանուր առմամբ  կկազմեն 407,2 մլն դոլար (266,8 մլն SDR)։ 

EFF/ECF ծրագրերը` 266,8 մլն SDR չափով ֆինանսավորման ընդհանուր արժեքով, հաստատվել են 2010թ.–ի հունիսի 28–ին ԱՄՀ–ի գործող խորհրդի և Հայաստանի հետ համատեղ։ 

Ծրագրերն ուղղված են Հայաստանի առջև կանգնած միջնաժամկետ մարտահրավերների հաղթահարմանը` տնտեսության վերականգնման տեմպերը պահպանելու, վճարային հաշվեկշռի ամրապնդման և աղքատության կրճատման շարունակական գործընթաց ապահովելու համար։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան, ում 2013թ.–ի հունիսի 4–ից այդ պաշտոնում փոխարինում է Թերեզա Դաբան Սանչեսը, ԱՄՀ–ն հնարավոր է` քննարկի Հայաստանին նոր ֆինանսավորում տրամադրելու հարցը EFF/ECF ծրագրերի հաշվետվության հաստատումից հետո։ Միաժամանակ նա չէր նշել հաջորդ ֆինանսավորման նախատեսված չափը։ 

Տոլոսան ասել էր`«մենք ցանկանում ենք, որ այն վերջինը լինի, այդ թվում մյուս համանման ֆինանսական կազմակերպությունների կողմից»` պարզաբանելով, որ դրանից հետո  Հայաստանն ի վիճակի կլինի ինքնուրույն բարենպաստ պայմաններ ստեղծել արտաքին ներդրողների համար։ –0–