Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
421.11
RUB
4.2971
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+21

ԱԺ–ն ընդունեց Երևանում տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանելու նախագիծը

03.07.2025, 14:33
Օրենքի նախագծով առաջարկվում է տարբեր խախտումների համար սահմանել 3, 10 և 15 հազար դրամի տուգանք
ԱԺ–ն ընդունեց Երևանում տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԱԺ-ն 59 կողմ, 26 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց Երևանում տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տուգանք սահմանելու նախագիծը։

Տուգանքների մասին

Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, տրանսպորտից օգտվելիս չվճարող և նույնականանալ չցանկացող քաղաքացին կարող է վարչական ձերբակալության ենթարկվել օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում և կրել վարչական պատասխանատվություն։

Օրենքի նախագծով առաջարկվում է տարբեր խախտումների համար սահմանել 3, 10 և 15 հազար դրամի տուգանք։

Այսպես, 3 000 դրամ տուգանք է նախատեսվում տրանսպորտից օգտվելիս ուղետոմսը կամ կրիչը չվավերացնելու համար, 10 000 դրամ՝ առանց ուղևորության համար վճարելու տրանսպորտից օգտվելու համար և 15 000 դրամ՝ ուրիշի զեղչված ուղետոմսը օգտագործելու համար։