Рейтинг@Mail.ru
USD
361.97
EUR
404.72
RUB
4.2413
GEL
139.19
2026 թ. հոկտեմբերի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Երևանում կստեղծվի «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»

08.09.2026, 12:28
Ինչի՞ն է միտված «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»-ի ստեղծումը. փոխքաղաքապետը մանրամասնում է
Երևանում կստեղծվի «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»-ի ստեղծումը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը երթևեկության և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից, հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Առաջին նախագիծը տվյալների միասնական պահոցի ստեղծումն է, ինչն իրենից ենթադրում է, որ ստեղծվել է համապատասխան միջավայր, որտեղ արդեն կուտակվում են քաղաքի թվային համակարգերից գեներացվող տվյալները, որոնք վերաբերում են Երևան քաղաքի երթևեկությանը», - ասաց Գրիգորյանն ավագանու նիստում։

Նա հայտնեց, որ նախատեսվում է նաև տեսախցիկների տեղադրում, որոնց միջոցով պետք է իրականացվեն համապատասխան հոսքերի հաշվարկներ օրվա տարբեր ժամերին և տարվա տարբեր ամիսներին։

Միաժամանակ, գրեթե ամբողջությամբ գույքագրվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը։

Փոխքաղաքապետը հայտնեց, որ քննարկման փուլում է նաև քաղաքային մուտքերի մոտ համապատասխան ավտոկայանատեղիների ստեղծումը։