Рейтинг@Mail.ru
USD
363.7
EUR
422.76
RUB
4.2027
GEL
139.16
2026 թ. սեպտեմբերի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանը սկսել է թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

Այսօր, 10:47
Արտահանումն իրականացվում է  Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և «Watermelon Ecosystem» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում
Հայաստանը սկսել է թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանը սկսել է թարմ պտուղ- բանջարեղենի արտահանումը ԱՄԷ։ Ինչպես նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, նախնական փուլում արտահանման ծավալը կազմում է շաբաթական մինչև 40 տոննա՝ հետագայում ծավալներն ավելացնելու հնարավորությամբ։

Արտահանումն իրականացվում է ընթացիկ տարվա օգոստոսի 27-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և «Watermelon Ecosystem» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։

«Watermelon Ecosystem»-ը Դուբայում հիմնադրված սննդի և ըմպելիքների ոլորտի տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ռեստորաններին, հյուրանոցներին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների, մատակարարման շղթայի կառավարման և ֆինանսավորման լուծումներ։ Ընկերությունը նաև ակտիվորեն աշխատում է տեղական արտադրողների և մատակարարների հետ՝ նպաստելով նրանց արտադրանքի հասանելիությանը սննդի սպասարկման ոլորտում։