Рейтинг@Mail.ru
USD
361.45
EUR
405.11
RUB
4.3742
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Բենզինը Հայաստանում օգոստոսին թանկացել է 11.7%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 25%-ով

04.09.2026, 13:45
Բենզինը Հայաստանում 2026 թ.-ի օգոստոսին 2025 թ.-ի օգոստոսի համեմատ թանկացել է 11.7%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 25%-ով

Բենզինը Հայաստանում օգոստոսին թանկացել է 11.7%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 25%-ով

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Բենզինը Հայաստանում 2026 թ.-ի օգոստոսին 2025 թ.-ի օգոստոսի համեմատ թանկացել է 11,7%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 25%-ով։

Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ընդ որում, ընթացիկ տարվա օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի գներն աճել են 4,1%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 9,8%-ով։

Միևնույն ժամանակ հեղուկ ածխաջրածինները (բութան, պրոպան և այլն) օգոստոսին տարեկան կտրվածքով թանկացել են 23,6%-ով, իսկ մեկ ամսում՝ 9,4%-ով։