Рейтинг@Mail.ru
USD
361.45
EUR
405.11
RUB
4.3742
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանից ծաղիկների արտահանումը 10 ամսում հասել է 908 տոննայի, արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է 23 շուկայով․ ԱԳՆ

Այսօր, 13:38
2026թ․–ի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր, հայտնել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Հայաստանից ծաղիկների արտահանումը 10 ամսում հասել է 908 տոննայի, արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է 23 շուկայով․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր, հայտնել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Հայաստանը շարունակում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերт՝ ընդլայնելով հայկական արտադրանքի ներկայությունը միջազգային շուկաներում», - գրել է Բադալյանը Facebook-յան իր էջում։

Նա հայտնել է, որ ուղղությունների թվում են ինչպես հարևան երկրները (Թուրքիա, Իրան, Վրաստան), այնպես էլ Եվրոպայի (ԵՄ 14 անդամ երկիր և Շվեյցարիա, Մոլդովա, Ուկրաինա, Սերբիա), Մերձավոր Արևելքի (ԱՄԷ, Օման), Կենտրոնական Ասիայի (Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան) և Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ) շուկաները։

«Կարևոր է արձանագրել, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծաղիկների արտահանման աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է։ Եթե նախորդ տարի արտահանումն իրականացվում էր միայն Ֆրանսիա, ԱՄԷ, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն, ապա ընթացիկ տարում ուղղությունների ցանկն համալրվել է 23 նոր շուկաներով», - նշել է ԱԳՄԱՆ մամուլի քարտուղարի։

Ըստ Բադալյանի՝ մինչ այս պահը ԵՄ երկրներից հայկական ծաղիկներ արդեն արտահանվել են Նիդերլանդներ, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Լատվիա, Էստոնիա, Լիտվա, Իտալիա, Լեհաստան, Կիպրոս, Չեխիա, Ռումինիա և Ֆրանսիա։

Նա հիշեցրել է նաև, որ հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտել Հայաստանի համար ԵՄ առևտրային ինքնավար միջոցները (ATMs):

Արտահանման սահմանափակումների մասին

2026 թ.-ին հայ արտահանողները բախվեցին Ռուսաստանի կողմից Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարման և ռուսական տարածքով դեպի ԵԱՏՄ դրանց տարանցման սահմանափակումներին։ Որպես պատճառ նշվում էին բուսասանիտարական պահանջների խախտումները։

Այս ֆոնին Հայաստանի կառավարությունն ընդլայնեց արտահանողների աջակցության միջոցառումները, այդ թվում՝ այլընտրանքային շուկաներ դուրս գալու համար։ Մասնավորապես, հունիսին հաստատվեց գյուղատնտեսական արտադրանքի մի շարք տեսակների և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը, որի նպատակներից մեկը սպառման շուկաների դիվերսիֆիկացումն է։