Рейтинг@Mail.ru
USD
363.7
EUR
422.76
RUB
4.2027
GEL
139.16
2026 թ. սեպտեմբերի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանը և Վրաստանը քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությունը

Այսօր, 16:57
Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ բնագավառում ռազմավարական համագործակցության շարունակականությանը
Հայաստանը և Վրաստանը քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանում՝ Բաթումի քաղաքում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը, հայտնել է Խուդաթյանը Facebook-յան իր էջում։

Միջոցառումը համախմբել է շուրջ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակների։

Ֆորումի շրջանակում Խուդաթյանը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Ավիացիոն ոլորտի զարգացման համատեքստում երկուստեք ընդգծել են Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության նոր ուղղությունների մեկնարկի և չվերթների ակտիվացման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ բնագավառում ռազմավարական համագործակցության շարունակականությանը։

Կողմերը քննարկել են բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները՝ ինչպես երկու երկրների, այնպես էլ լայն տարածաշրջանային համատեքստում։

Նախարարները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։