Рейтинг@Mail.ru
USD
364.19
EUR
422.53
RUB
4.1972
GEL
139.2
2026 թ. սեպտեմբերի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքն ու ներմուծումը

Այսօր, 12:08
Բելառուսական կողմը պարզել է, որ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքն իր մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգերի պահանջներին
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքն ու ներմուծումը
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն (Պետստանդարտ) արգելել է 8 տարվա հնեցմամբ հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը, ներմուծումը և շրջանառությունը։

Կոնյակի արտադրողը Հայաստանի Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ն է։

Բելառուսի Պետստանդարտի վտանգավոր արտադրանքի ռեեստրի համաձայն՝ արտադրանքի վերաբերյալ կարգադրագիրը տրվել է 2026 թվականի օգոստոսի 26-ին, իսկ արգելքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 3-ին։

Բելառուսական կողմը պարզել է, որ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքն իր մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև բելառուսական «Կոնյակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջներին։

Մասնավորապես, լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ արտադրանքում դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան կազմել է 0,14±0,01 գ/դմ³, մինչդեռ սահմանված նվազագույն ցուցանիշը 0,3 գ/դմ³ է։

Պետստանդարտի տվյալներով՝ արտադրողի մակնշման մեջ հայտարարված անվանումը ոչ հավաստի է բնութագրում սննդամթերքը և թույլ րւ տալիս այն նույնականացնել որպես համապատասխան տեսակի արտադրանք։։

Արտադրանքի նկատմամբ որոշում է կայացվել նաև համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության դադարեցման, ինչպես նաև արտադրանքը շրջանառությունից դուրս բերելու վերաբերյալ։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է «ՄԱՊ» ՓԲԸ-ին։