Рейтинг@Mail.ru
USD
364.19
EUR
422.53
RUB
4.1972
GEL
139.2
2026 թ. սեպտեմբերի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+30

Ռուսաստանը սեպտեմբերին կներկայացնի Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ առաջարկներ. Փաշինյան

Այսօր, 16:48
«Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչեվը սեպտեմբերին կներկայացնի Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ առաջարկներ, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Ռուսաստանը սեպտեմբերին կներկայացնի Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ առաջարկներ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչեվը սեպտեմբերին կներկայացնի Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ առաջարկներ, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ատոմակայանի հետ կապված մենք արդեն իսկ պայմանավորվածություն ձեռք բերել էինք, որ սեպտեմբերին մենք սպասվում ենք «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչեվին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որոնք այսօր Ռուսաստանը կարող է անել Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ», - նշեց Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը նախկիում էլ է հայտարարել, որ ատոմակայանի հարցը աշխարհաքաղաքական ընտրություն չէ։

«Մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Ով մեզ լավագույն առաջարկն անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից», - ասաց Փաշինյանը։

Հայկական ԱԷԿ-ի մասին

Հայկական ԱԷԿ-ը Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանն է։ Այն գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք։ Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրության մինչև 40%-ը։

Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով կրկնակի երկարաձգելու ուղղությամբ։

Հայաստանի իշխանությունները նախատեսում են 8-10 տարվա ընթացքում կառուցել նոր ԱԷԿ։ Ներկայումս ուսումնասիրվում են տարբեր տարբերակներ և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի գործընկերների փորձը։

Հայկական կողմի քննարկմանն արդեն իսկ ներկայացված է «Ռոսատոմ» պետկորպորացիայի կողմից մշակված 1200 ՄՎտ հզորությամբ նոր բլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ):

Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարել էր, որ կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ։ Նրա խոսքով՝ մասնավորապես հնարավորություն կա 50 ՄՎտ-անոց բլոկներից «հավաքել» ցանկացած հզորության ռեակտոր։