Рейтинг@Mail.ru
USD
362.83
EUR
412.14
RUB
4.3367
GEL
139.28
2026 թ. հոկտեմբերի 1, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Պռոշյանի կոնյակի գործարանն այս սեզոնին նախատեսում է մթերել ավելի քան 32 հազար տոննա խաղող

Երեկ, 12:07
Ընկերության բոլոր մասնաճյուղերում այս պահի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 13 հազար տոննա խաղող
Պռոշյանի կոնյակի գործարանն այս սեզոնին նախատեսում է մթերել ավելի քան 32 հազար տոննա խաղող

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ–ն այս սեզոնին նախատեսում է մթերել ավելի քան 32 հազար տոննա խաղող, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ընկերությունում խաղողի մթերումները գտնվում են ակտիվ փուլում։ Ընկերության բոլոր մասնաճյուղերում այս պահի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 13 հազար տոննա խաղող։

Խաղողի մթերումն իրականացվում է միջինը 140 դրամ/կգ գնով։ Օրական մթերվող խաղողի ծավալը միջինում կազմում է շուրջ 1 500 տոննա։

Նախարարությունից նշել են, որ խաղողի մթերումն իրականացվում է բնականոն և կազմակերպված կերպով։