Рейтинг@Mail.ru
USD
362.83
EUR
412.14
RUB
4.3367
GEL
139.28
2026 թ. հոկտեմբերի 1, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Վերակառուցվում է Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը․ ծրագրի արժեքը 1.5 մլրդ դրամ է

Երեկ, 14:06
Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը
Վերակառուցվում է Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը․ ծրագրի արժեքը 1.5 մլրդ դրամ է

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր տեղում մեկնարկեցինք Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարությունը։ Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում»,  – նշել է Ավինյանը Facebook–յան իր էջում։

Ավինյանը հայտնել է, որ 1.5 մլրդ դրամանոց այս խոշոր ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։

«16 ամիս անց այստեղ կունենանք անվտանգ ու անխափան երթևեկություն», – նշել է Ավինյանը։

Նա նաև հայտնել է, որ կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։

«Արդյունքում, քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն։ Կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը։ Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ», – նշել է Ավինյանը։