Հայաստանը ՕՊԵԿ-ի հիմնադրամից կստանա 80 մլն եվրոյի վարկ՝ տնտեսական վերափոխման ծրագրի շրջանակում
Այսօր,
17:04
Համաձայն որոշման հիմնավորման՝ այն նպատակաուղղված է ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Կառավարությունն այսօրվա նիտում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» 80 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին:
Համաձայն որոշման հիմնավորման՝ այն նպատակաուղղված է ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: