#ՕՊԵԿ
«ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ` երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկի գործընկեր «ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի»` մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գծով տնօրենի օգնական Թարեք Ալնասարն իր հարցազրույցում խոսում է Ամերիաբանկի հետ համագործակցության մասին․ՎԻԴԵՈԱմերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար
Վարկի շուրջ 50 տոկոսն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, ինչը հնարավորություն կտա վերջիններիս ստանալ անհրաժեշտ միջոցներ բիզնեսը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և գործունեությունը ընդլայնելու համարՕՊԵԿ–ը պահպանել է 2015 թ.–ին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) օրական 92,5 մլն բարելի մակարդակում պահպանել է 2015 թ.–ին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը, ինչը 1,18 մլն բարելով գերազանցում է 2014 թ.–ի ցուցանիշը։ Պահանջարկի աճի արագացում է սպասվում երկրորդ կիսամյակում։ Ինչպես հաղորդում է Փրայմը, նման տվյալներ են ներկայացված կազմակերպության հունիսյան հաշվետվության մեջ։ՕՊԵԿ-ի նավթի բարելի հինը մարտի 24-ին աճել է 1,23%-ով` հասնելով $50,92-ի
ՕՊԵԿ-ի նավթային զամբյուղի գինը (OPEC Reference Basket of crudes) երեքշաբթի` մարտի 24-ին, աճել է 0,62 դոլարով կամ 1,23%-ով` մինչև 50,92 դոլար մեկ բարելի համար` առուվաճառքի նախորդ օրվա 50,3 դոլար մեկ բարելի համար ցուցանիշի փոխարեն, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։Նավթի գինն իջնում է ՕՊԵԿ–ի գործողություններին սպասելու ֆոնին
Նավթի համաշխարհային գները նվազում են Վիեննայի ամենամյա հանդիպման ժամանակ ՕՊԵԿ անդամ երկրների գործողություններին սպասելու ֆոնին, ինչպես նաև Ճապոնիայի ՀՆԱ թույլ տվյալների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, փոխանցում է Փրայմը։ՕՊԵԿ–ի գործողություններին սպասելու ընթացքում նավթը կտրուկ էժանանում է
WTI և Brent տեսակների նավթի` դեկտեմբերյան ֆյուչերսների գինն ուրբաթ ավելի քան 3 տոկոսով նվազել է այն մտավախությունների ֆոնին, թե ՕՊԵԿ–ը չի կրճատի արդյունահանումը, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է Փրայմը։ՕՊԵԿ–ը կարող է կրճատել արդյունահանումը, եթե նավթի գինը նվազի բարելի դիմաց մինչև 70 դոլար. մամուլ
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ), հավանաբար, կնվազեցնի արդյունահանման շեմը, եթե «սև ոսկու» գինը նվազի բարելի դիմաց մինչև 70 դոլար։ Այդ մասին այսօր հայտնել է The Wall Street Journal ամերիկյան թերթը, հաղորդում է Փրայմը։Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ–ից ստացված նորությունների և ՕՊԵԿ–ի տվյալների ֆոնին
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի նվազել են ԱՄՆ էներգետիկայի նախարարության վիճակագրության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության կանխատեսման ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։ՕՊԵԿ–ի անդամների նիստից հետո նավթի գինը տարբեր դինամիկայով է զարգացել
Առուվաճառքի տվյալները վկայում են, որ ՕՊԵԿ–ի անդամների նիստից հետո նավթի համաշխարհային գները հինգշաբթի խառը դինամիկա են ցուցադրում։Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինը կրճատվել է 0,16 տոկոսով` մինչև 111,7 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,2 տոկոսով` մինչև 97,39 դոլար մեկ բարելի դիմաց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։