ՕՊԵԿ–ը պահպանել է աշխարհում նավթի պահանջարկի աճի վերաբերյալ 2013 թվականի կանխատեսումը` օրական 0.8 մլն բարել
16.01.2013,
18:18
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը` ՕՊԵԿ–ը, կանխատեսում է, որ 2013 թվականին նավթի պահանջարկի աճը կլինի օրական 800 հազար բարելի մակարդակում։ Այս տեղեկությունը հրապարակված է կազմակերպության զեկույցում, որը ներկայացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Փրայմին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը` ՕՊԵԿ–ը, կանխատեսում է, որ 2013 թվականին նավթի պահանջարկի աճը կլինի օրական 800 հազար բարելի մակարդակում։ Այս տեղեկությունը հրապարակված է կազմակերպության զեկույցում, որը ներկայացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Փրայմին։
Այսպիսով, կանխատեսումը մնացել է դեկտեմբերի մակարդակում։
Զեկույցում նշվում է, որ այս տարի համաշխարհային տնտեսական անկայունության ազդեցությունն այնքան էլ չի ազդի նավթի պահանջարկի վրա, ինչպես դա եղավ նախորդ տարի։ Պահանջարկի աճի զգալի մասը բաժին կընկնի մեքենաշինությանն ու տրանսպորտի ոլորտին։
Կազմակերպության փորձագետները 2013 թվականին համաշխարհային տնտեսության 3,2%, աճ են կանխատեսում, ինչը համապատասխանում է նախորդ կանխատեսմանը։ Միաժամանակ ԱՄՆ–ի տնտեսության աճը կանխատեսում են 2 տոկոսի, Ճապոնիայինը 0.7 տոկոսի, Եվրագոտունը 0.1 տոկոսի, Չինաստանինը 8 տոկոսի և Հնդկաստանինը 6.4 տոկոսի մակարդակում։--0-