Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելուն

19.12.2019, 11:23
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելուն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելուն

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Դոնալդ Թրամփին մեղադրանքի երկրորդ` «կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու», կետով իմփիչմենթ հայտարարելուն: Այս մասին հայտնում է "Известия"-ն:

Ըստ CNN-ի տվյալների, երկրորդ կետով մեղադրանքի քվեարկությունը նման է եղել առաջինին: Արդյունքները բաժանվել են ըստ կուսակցությունների: Իմփիչմենթին կողմ է քվեարկել 229 պատգամավոր, դեմ` 198: Մեկ կոնգրեսական ձեռնպահ է մնացել:

Այժմ մեղադրական վճիռը փոխանցվում է Սենատին, որը ղեկավարում են հանրապետականները: Այնտեղ գործընթացը կվերածվի դատական ընթացքի, որում Ներկայացուցիչների պալատը փաստացի ելույթ է ունենալու որպես մեղադրող կողմ: Դատը ղեկավարելու է ԱՄՆ-ի գերագույն դատարանի նախագահը: ԱՄՆ-ի նախագահին իշխանությունից հեռացնելու համար անհրաժեշտ է սենատորների երկու երրորդի ձայնը (67–ից ոչ պակաս), ինչը ներկա իրականությունում քիչ հավանական է:-0-