Рейтинг@Mail.ru
USD
366.69
EUR
419.27
RUB
4.769
GEL
139.22
2026 թ. հուլիսի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+32

Արաղչի. Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը բաց է

17.04.2026, 18:49
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց
Արաղչի. Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը բաց է

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց։

«Լիբանանում հրադադարով պայմանավորված՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց հրադադարի ժամանակահատվածում», - գրել է Արաղչին X-ի իր էջում։

Արաղչին նաև հավելել է, որ նեղուցով նավերի անցումը կիրականացվի այն համակարգված երթուղով, որն արդեն իսկ հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետության Նավահանգիստների և ծովային կազմակերպության կողմից։

Իրանի շուրջ ստեղծված իրադարձությունների մասին

Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծված հակամարտությունից հետո սույն թվականի մարտի 22-ին ԱՄՆ առաջնորդը 48 ժամ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր, որ զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց՝ այն ապաշրջափակելու համար։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատվեց, իսկ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը՝ թույլ չտալով այնտեղ նավերի մուտքը կամ ելքը։