Նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ
01.02.2020,
11:45
Նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ. զոհերի թիվը հասել է 259-ի

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ: Այսպիսով զոհերի թիվը հասել է 259-ի, հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՉԺՀ-ի առողջապահության գործերով ազգային կոմիտեին:
Վերջինիս տվյալներով՝ Հուբեյ տեղամասում, որտեղ գրանցվել էր վիրուսի բռնկումը, նախորդ օրվա ընթացքում մահացել է 45 մարդ, ևս մեկը՝ Չունցինե քաղաքում:
Ըստ կոմիտեի՝ տվյալ պահին հայտնի է 2019-nCoV տիպի կորոնավիրուսով վարակվածների 11 791 հաստատված դեպք: Նրանցից 1795-ը գտնվում են ծանր վիճակում:
Իշխանությունները հայտնում են, որ 243 հիվանդի բուժել են և դուրս գրել բժշկական հաստատություններից: Կորոնավիրուսի կասկած կա 17 988 մարդու մոտ, ընդհանուր առմամբ 118 478 մարդ վիրուսի հետ կապված հետազոտություն է անցել:
Հուբեյի առողջապահության հարցերով հանձնաժողովը իր ամենօրյա հաշվետվության մեջ հայտնել է, որ Հուբեյում հաստատված դեպքերի թիվը շարունակում է աճել կայուն տեմպերով: Նախորդ օրվա ընթացքում այնտեղ հաստատվել է վարակվածների 1347 նոր դեպք:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։ Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ համաճարակը կարող է ավելի շատ տարածվել։-0-