Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին

13.07.2020, 15:45
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ս.թ. հուլիսի 12-ին իրավիճակի կտրուկ սրացման կապակցությամբ: Ըստ ստացված տեղեկությաններին, ռազմական գործողությունները շարունակվում են: Օգտագործվում է հրետանի, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ցավակցություն ենք հայտնում մահացածների հարազատներին և մտերիմներին: Անընդունելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա սրացումը: Կոչ ենք անում հակամարտ կողմերին զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Իր կողմից ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման մասին                             

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:

Հայկական կողմից կորուստներ չկան: ՊՆ խոսնակի հաղորդմամբ, այսօր թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան: -0-