Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

ՌԴ–ում, հնարավոր է, ամբողջությամբ արգելեն վեյփերի վաճառքը

30.08.2024, 10:32
Աշնանային նստաշրջանում ՌԴ Պետդուման կարող է քննարկել Ռուսաստանում վեյփերի վաճառքի ամբողջական արգելքի մասին օրինագիծը
ՌԴ–ում, հնարավոր է, ամբողջությամբ արգելեն վեյփերի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Աշնանային նստաշրջանում ՌԴ Պետդուման կարող է քննարկել Ռուսաստանում վեյփերի վաճառքի ամբողջական արգելքի մասին օրինագիծը, ՌԻԱ Նովոստիին ասել է օրինագծի հեղինակներից մեկը՝ Պետդումայի սոցիալական քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Յարոսլավ Նիլովը (ՌԼԴԿ):

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը զգուշացրել է վեյփի և էլեկտրոնային ծխախոտի հետևանքով առաջացած նոր հիվանդության մասին։ Գերատեսչությունից նշել են, որ վեյփն առաջացնում է EVALI հիվանդությունը, որն ունի ախտանիշեր, որոնք նման են COVID-ին՝ թոքերի սուր ախտահարում, որն առաջանում է էլեկտրոնային ծխախոտի օգտագործման հետևանքով:

«Նախաձեռնությունը միջխմբակցային է, մենք իսկապես հույս ունենք, որ այն կքննարկվի աշնանը»,- մեջբերում է Նիլովին Prime-ը։

Պատգամավորը նշել է, որ հանգամանքները դրդում են վեյփերի արգելման անհրաժեշտությանը, քանի դեռ դրանք խորը չեն ներթափանցել առօրյա կյանք։

Օրինագիծը Պետդումա է ներկայացվել մայիսին, որի հեղինակների թվում են ՌԼԴԿ–ի, ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» և «Նոր մարդիկ» խմբակցությունների պատգամավորները։ Առաջարկվում է փոփոխություններ կատարել քաղաքացիների առողջության պահպանման օրենքում։