Рейтинг@Mail.ru
USD
397.78
EUR
408.04
RUB
3.874
GEL
140.07
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Կակաոյի հատիկների գինը նվազել է՝ հասնելով վերջին ամիսների նվազագույն ցուցանիշին

31.07.2024, 15:35
Կակաոյի ֆյուչերսների գնանշումները նվազել են ավելի քան չորս ամսվա ընթացքում ամենացածր մակարդակ առաջարկի աճի ակնկալիքների և պահանջարկի անկման պատճառով
Կակաոյի հատիկների գինը նվազել է՝ հասնելով վերջին ամիսների նվազագույն ցուցանիշին

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Կակաոյի ֆյուչերսների գնանշումները նվազել են ավելի քան չորս ամսվա ընթացքում ամենացածր մակարդակ առաջարկի աճի ակնկալիքների և պահանջարկի անկման պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով Bloomberg-ին։

Գործակալությունը ներկայացնում է տվյալներ, որոնց համաձայն՝ հուլիսի 29-ին Նյու Յորքում կակաոյի հատիկների ամենաակտիվ վաճառվող ֆյուչերսային պայմանագիրն էժանացել է  4,4%-ով՝ հասնելով 6650 դոլարի մեկ տոննայի դիմաց։

Ինչպես նշում է Bloomberg-ը, կակաոյի գները շարունակում են մնալ պատմական միջինից բարձր, և այս հումքի պահանջարկն, ամենայն հավանականությամբ, կնվազի: Շոկոլադի մի քանի արտադրողներ զգուշացրել են, որ դրա պատճառով երկրորդ կիսամյակում նրանց շահութաբերությունը կհայտնվի ճնշման տակ։