ՕՊԵԿ–ը պահպանել է 2015 թ.–ին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը

ՕՊԵԿ–ը պահպանել է 2015 թ.–ին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) օրական 92,5 մլն բարելի մակարդակում պահպանել է 2015 թ.–ին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը, ինչը 1,18 մլն բարելով գերազանցում է 2014 թ.–ի ցուցանիշը։ Պահանջարկի աճի արագացում է սպասվում երկրորդ կիսամյակում։ Ինչպես հաղորդում է Փրայմը, նման տվյալներ են ներկայացված կազմակերպության հունիսյան հաշվետվության մեջ։

Պահանջարկի գնահատումը նախորդ տարվա արդյունքում, նախորդ կանխատեսման համեմատ, ևս մնացել է անփոփոխ` օրական 91,32 մլն բարելի սահմանում։

2015 թ.–ի առաջին եռամսյակում օրական պահանջարկը, ՕՊԵԿ–ի գնահատմամբ, կազմել է 91,51 մլն բարել։ Երկրորդ եռամսյակում, կազմակերպության կարծիքով, պահանջարկը կկազմի օրական 91,37 մլն բարել, երրորդ եռամսյակում` օրական 93,21 մլն բարել, չորրորդ եռամսյակում` օրական 93,89 մլն բարել։

ՕՊԵԿ–ը պահպանել է ՌԴ–ում նավթի արդյունահանման նվազման կանխատեսումը` օրական 30 հազար բարելի սահմանում։

Միաժամանակ աշխարհում նավթի արդյունահանումը մայիսին, նախնական տվյալներով, նվազել է օրական 270 հազար բարելով` հասնելով օրական 94,06 մլն բարելի։

ՕՊԵԿ–ում չներառված երկրներում նավթի արդյունահանումն այս տարի, ինչպես սպասվում է, կկազմի օրական 57,16 մլն բարել, ինչը 680 հազար բարելով գերազանցում է 2014 թ.–ի ցուցանիշը  (ցուցանիշը անփոփոխ է` մայիսյան կանխատեսման համեմատ)։ Մայիսին ՕՊԵԿ–ում չներառված երկրներում նավթի արդյունահանման գործընթացում չպլանավորված խափանումները գնահատվում են միջինը օրական 0,53 մլն բարել։ Հիմնական խափանումները (ավելի քան 92 տոկոս) բաժին են հասել Սիրիային, Յեմենին և Հարավային Սուդանին։

ԱՄՆ–ում նավթի արդյունահանման կանխատեսումն այս տարի ևս մնացել է անփոփոխ` օրական 13,56 մլն բարել։ «2015 թ.–ին ծախսերի և դրամական ներհոսքի նվազումը ստիպել է ընկերություններին հետաձգել թանկարժեք հետախուզման և հետախուզական հորատման ոլորտում նախատեսված ներդրումները` դժվար արդյունահանվող նավթի հիմնական տարածքների (Bakken, Eagle Ford, Niobrara և Permian ավազաններ) վրա կենտրոնանալու համար», – նշվում է հաշվետվության մեջ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:08 10.06.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×