Рейтинг@Mail.ru
USD
363.44
EUR
417.05
RUB
4.3123
GEL
139.53
2026 թ. սեպտեմբերի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով

31.08.2026, 18:37
Երկօրյա համաժողովը կազմակերպվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում
Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 3-ին Երևանում կմեկնարկի հայ և թուրք գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողով, հաղորդում է Հայաստանի արդյունաբերողների և գործաարրերի միության մամուլի ծառայությունը։

Երկօրյա համաժողովը կազմակերպվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

«Համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ ու ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի ու գործընկերությունների ձևավորումը», - նշված է հաղորդագրության մեջ։

Համաժողովին կմասնակցեն զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտային հաղորդակցությունների, առևտրի, առողջապահության և տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի պետական կառույցների պաշտոնյաներ:

Նախատեսվում են քննարկումներ և հանդիպումներ՝ երկկողմ տնտեսական համագործակցության ներուժի, գործարար կապերի զարգացման և միջսահմանային փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ: