Рейтинг@Mail.ru
USD
363.5
EUR
417.23
RUB
4.3074
GEL
139.54
2026 թ. սեպտեմբերի 18, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Երևանի խանութներից մեկում մրգերի վրա «Դիխլոֆոս» փչելու կասկած կա․ սկսվել է ստուգում (ՎԻԴԵՈ)

Այսօր, 12:16
ՍԱՏՄ-ն անհապաղ վերահսկողական միջոցառումներ է իրականացրել մրգերի վրա միջատասպան նյութ կիրառելու մասին տեսանյութից հետո․ ՎԻԴԵՈ
Երևանի խանութներից մեկում մրգերի վրա «Դիխլոֆոս» փչելու կասկած կա․ սկսվել է ստուգում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա, հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժինը ձեռնարկել է ԱՆՀԱՊԱՂ վերահսկողական միջոցառումներ, տեղում վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության», - նշված է հաղորդագրության մեջ:

Տեսչական մարմինը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի իրականացված վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին։