Рейтинг@Mail.ru
USD
363.41
EUR
419.27
RUB
4.3165
GEL
139.48
2026 թ. սեպտեմբերի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+30

Գեղարքունիքում տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ

Այսօր, 13:36
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ
Գեղարքունիքում տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:17-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել Հայաստանի տարածքում՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք։

Ըստ փրկարար ծառայության տվյալների՝ ստորգետնյա ցնցման մագնիտուդը կազմել է 2.8, օջախի խորությունը՝ 10 կմ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ և Ջիլ գյուղերում՝  3-4 բալ ուժգնությամբ։