Рейтинг@Mail.ru
USD
362.14
EUR
407.19
RUB
4.241
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Ավինյան․ ավելի խիստ կանոններ ենք սահմանել նոր համալիր շինարարությունների հետ կապված.

09.09.2026, 16:39
Երևանի քաղաքապետարանն ավելի խիստ կանոններ է սահմանել նոր համալիրների շինարարությունների համար, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
Ավինյան․ ավելի խիստ կանոններ ենք սահմանել նոր համալիր շինարարությունների հետ կապված.

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանն ավելի խիստ կանոններ է սահմանել նոր համալիրների շինարարությունների համար, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Երևանում կառուցապատողն ինքն է որոշում, թե տվյալ հատվածում քանի հարկանի շենք կարող է կառուցել, Ավինյանը նշեց, որ նման հնարավորություն կառուցապատողը չունի։

«Կարող է ունենալ նման ցանկություն, բայց մենք ունենք ընդունված գլխավոր հատակագիծ»,- ասաց Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

Քաղաքապետն ընդգծեց, որ կա ճարտարապետական խորհուրդ՝ բաղկացած հինգ ճարտարապետներից, որոնցից ամեն մեկը վեց ամիսը մեկ փոխարինվում է նոր ճարտարապետով, որպեսզի ընդհանուր ճարտարապետական համայնքի կարծիքը հնարավոր լինի ամփոփել այդ խորհրդում։

«Փաստացի մեր խորհուրդն է տալիս վերջնական եզրակացություն, թե որ հատվածում ինչ տեսակի շինարարություն է հնարավոր։ Մենք ավելի խիստ կանոններ ենք սահմանել նոր համալիր շինարարությունների հետ կապված», - նշեց Ավինյանը։

Նա հայտնեց, որ կառուցապտման ենթակա հողերի մակերեսները նվազեցվել են, ինչպես նաև առկա են այդ տեսակ բազմաթիվ նոր սահմանափակումներ։