Рейтинг@Mail.ru
USD
363.41
EUR
419.27
RUB
4.3165
GEL
139.48
2026 թ. սեպտեմբերի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում (ՎԻԴԵՈ)

Այսօր, 18:06
2013 թվականին հիմնադրված SAV group ընկերությունն իր գործունեությունը սկսել է մեկ նպատակով՝ լավաշի արտադրության ոլորտում առաջարկել ժամանակակից և արդյունավետ լուծումներ. ՎԻԴԵՈ
SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ 2013 թվականին հիմնադրված SAV group ընկերությունն իր գործունեությունը սկսել է մեկ նպատակով՝ լավաշի արտադրության ոլորտում առաջարկել ժամանակակից և արդյունավետ լուծումներ։ Տարիների ընթացքում ուսումնասիրելով շուկայի պահանջներն ու արտադրողների կարիքները՝ ընկերությունը մշակել է սեփական տեխնոլոգիական լուծումները և ստեղծել հեղինակային սարքավորումներ, որոնք այսօր պահանջված են շուկայում։

Ընկերության առանձնահատուկ լուծումներից է «երկուսը մեկում» մոդելը, որի շնորհիվ հնարավոր է դառնում լավաշի և հացաբուլկեղենի համաժամանակյա արտադրությունը։

Այս պահին ընկերության մասնագետներն աշխատում են արտադրության արդյունավետության բարձրացմանը միտված նոր նախագծերի իրականացման շուրջ։

Ընկերության զարգացման ծրագրերն իրականացնելու և արտադրական հնարավորություններն ընդլայնելու ճանապարհին կարևոր դեր է ունեցել ֆինանսական աջակցությունը։ Նոր սարքավորումների ձեռքբերման և բիզնեսի զարգացման նպատակով SAV group-ն օգտվել է վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի Converse SME և Converse Leasing ֆինանսավորումներից։

Converse SME-ի շրջանակում ֆինանսավորում է տրամադրվում մինչև 250 մլն ՀՀ դրամի/համարժեք արտարժույթի չափով՝ մինչև 180 ամիս մարման ժամկետով։

Converse Leasing-ի շրջանակում ֆինանսավորման չափը մինչև 1 մլրդ ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ է, ժամկետը՝ մինչև 84 ամիս։

SAV group-ում վստահ են՝ զարգացման հաջորդ փուլերում ևս Կոնվերս Բանկը շարունակելու է հանդես գալ որպես վստահելի գործընկեր՝ աջակցելով ընկերության աճի և զարգացման ծրագրերին։


Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: