Рейтинг@Mail.ru
USD
364.19
EUR
422.53
RUB
4.1972
GEL
139.2
2026 թ. սեպտեմբերի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ

Այսօր, 15:52
2018 թվականի օգոստոսից Խաչիկյանն աշխատել է Կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում
Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱն, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Գործադիրի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ:

Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Խաչիկյանը երկար ժամանակ կատարել է կոմիտեի նախագահի պարտականությունները։

Կոմիտեի նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Որպես կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ նախորդող 8 տարիների ընթացքում բավականին հաջող համագործակցել ենք Կառավարության անդամների մեր գործընկերների հետ: Ստանձնելով կոմիտեի նախագահի պաշտոնը՝ պատրաստակամ եմ նույն եռանդով ջանքերս ներդնել ՀՀ անվտանգության և բարօրության բարձրացման նպատակով»։

2018 թվականի օգոստոսից Խաչիկյանն աշխատել է Կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն իրականացնում է պետական կարգավորում և վերահսկողություն Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում: Նրա իրավասության մեջ են մտնում միջուկային տեղակայանքների անվտանգության, ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու և իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման հարցերը:

Կոմիտեի աշխատանքի առանցքային ուղղություններից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի անվտանգ շահագործման նկատմամբ վերահսկողությունն է, որի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը: Զուգահեռաբար Հայաստանն աշխատանքներ է տանում նոր ատոմային էներգաբլոկի նախագծի ընտրության ուղղությամբ: