Рейтинг@Mail.ru
USD
364.14
EUR
421.38
RUB
4.1956
GEL
139.01
2026 թ. սեպտեմբերի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

ԵՄ–ի կողմից հայկական արտահանման մաքսատուրքի չեղարկումը նոր հնարավորություններ է բացում ՀՀ–ի համար․ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար

Այսօր, 14:22
Նա հիշեցրել է, որ նախօրեին ԵՄ անդամ պետությունները Խորհրդում առանց փոփոխությունների հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկին
ԵՄ–ի կողմից հայկական արտահանման մաքսատուրքի չեղարկումը նոր հնարավորություններ է բացում ՀՀ–ի համար․ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրամիության կողմից առաջարկվող մաքսատուրքերի ժամանակավոր չեղարկումը հայկական արտահանման զգալի մասի համար նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար, հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը Երևանում ընթացող հայ-թուրքական գործարար համաժողովի ժամանակ:

«Երկու ամիս առաջ Եվրոպական հանձնաժողովը ներկայացրեց առաջարկ՝ երկամյա անցումային շրջանի համար ԵՄ հայկական արտադրանքի արտահանման համար արտոնյալ ռեժիմ սահմանելու մասին: Մենք դա անվանում ենք ինքնավար առևտրային միջոցառումներ: Դա նշանակում է, որ ԵՄ–ն կչեղարկի մաքսատուրքերը Հայաստանից արտահանման համար»,- ասաց Մարագոսը։

Նա հիշեցրել է, որ նախօրեին ԵՄ անդամ պետությունները Խորհրդում առանց փոփոխությունների հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկին:

«Սա շատ կարևոր ազդանշան է, և մենք ակնկալում ենք նաև Եվրոպական խորհրդարանի հավանությունը առաջիկա օրերին: Ուստի ես կասեի, որ սա շատ կարևոր նոր հնարավորություն է, մասնավորապես՝ մեր հայ բարեկամների)համար»,- նշեց Մարագոսը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ում ակնկալում են այս միջոցառումների դրական ազդեցությունը Հայաստանի վրա:

Առևտրի ազատականացման մասին

ԵՄ Խորհուրդն աջակցել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման վերաբերյալ Եվրոհանձնաժողովի առաջարկին: Միջոցառումները կոչված են աջակցելու Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանի կողմից վերջերս մտցված առևտրային սահմանափակումներից հետո, որոնք խաթարել են հայկական արտահանումն ու տարանցիկ երթուղիները, նշվում է ԵՄ Խորհրդի կայքում:

Առաջարկվող միջոցառումները նախատեսում են ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ի ազատականացում: Ընդ որում, արտոնյալ ռեժիմը կգործի որոշակի պայմաններով և կնախատեսի պաշտպանական միջոցներ ԵՄ շուկայի համար այն դեպքում, եթե ներմուծումը բացասաբար ազդի եվրոպական արտադրողների վրա:

Խորհուրդը հավանություն է տվել Եվրոհանձնաժողովի առաջարկին առանց փոփոխությունների, ինչը ճանապարհ է բացում համապատասխան կանոնակարգի շուտափույթ ընդունման համար այն բանից հետո, երբ Եվրոպական խորհրդարանը, ինչպես ակնկալվում է, նույնպես կհաստատի առաջարկն առանց ուղղումների: