Рейтинг@Mail.ru
USD
364.26
EUR
422.18
RUB
4.2019
GEL
138.9
2026 թ. սեպտեմբերի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

ԱՄԷ արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք. ՍԱՏՄ

Այսօր, 12:17
Արաբական Միացյալ Էմիրություններ  է արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք
ԱՄԷ արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) է արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք, հայտնում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար», - նշված է հաղորդագրության մեջ:

Պահանջվող խմբաքանակներն են՝ իշխան ձուկ, քաշը 4 կգ և ավելի, որը կհամապատասխանի անվտանգության սահմանված պահանջներին։

Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա պատճառաբանելով բուսասանիտարական պահանջների խախտումներով: Սահմանափակումների ներքո են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ թարմ ձուկն ու ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը:

Օգոստոսի 10-ին ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյանը հայտարարել էր, որ ռուսական գործողությունների ազդեցությունը կարող է վերաբերել Հայաստանի ՀՆԱ-ի 1-1.5%-ին: