Рейтинг@Mail.ru
USD
362.14
EUR
407.19
RUB
4.241
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Փաշինյանը հայտնել է Մոսկվա կատարվելիք այցի և հայտարարել ՌԴ-ի հետ հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտության մասին

02.09.2026, 10:11
Փաշինյանն արձանագրել է, որ հայ-ռուսական հարաբերությունները չափազանց կարևոր են երկու երկրների համար էլ
Փաշինյանը հայտնել է Մոսկվա կատարվելիք այցի  և հայտարարել ՌԴ-ի հետ հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է որակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին Բիշքեկում կայացած հանդիպումը։

«Ես շատ լավ հանդիպում ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և մենք պայմանավորվեցինք շարունակել անկեղծ ու կառուցողական զրույցը Մոսկվա իմ կատարելիք առաջիկա այցի ընթացքում», - հայտարարել է նա։

Փաշինյանն արձանագրել է, որ հայ-ռուսական հարաբերությունները չափազանց կարևոր են երկու երկրների համար էլ։

«Մենք շատ խնամքով ենք վերաբերվում այդ հարաբերություններին։ Ռուսաստանի Դաշնությունը՝ նախագահ Պուտինի գլխավորությամբ, նույնպես խնամքով է վերաբերվում դրանց։ Բայց պետք է նաև արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում անհրաժեշտություն կա վերաձևակերպել այդ հարաբերությունները։ Ես համոզված եմ, որ այդ վերաձևակերպման արդյունքում հարաբերությունները կլինեն ավելի լավը, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ», - ասել է ՀՀ վարչապետը։