Рейтинг@Mail.ru
USD
361.45
EUR
405.11
RUB
4.3742
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու TRIPP նախագիծը

01.09.2026, 10:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ վարչապետն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու TRIPP նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին: Ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ: