Рейтинг@Mail.ru
USD
363.44
EUR
417.05
RUB
4.3123
GEL
139.53
2026 թ. սեպտեմբերի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Տաջիկստանի նախագահը Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերի զարգացումը

31.08.2026, 18:54
Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ
Տաջիկստանի նախագահը Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերի զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել նորանոր հաջողություններ: Նա կարևորել է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերի զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա ու կընդլայնվի:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ գոհունակությամբ նշելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Միաժամանակ, վարչապետը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Երկու երկրների ղեկավարները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և զարգացումներին: