Рейтинг@Mail.ru
USD
363.89
EUR
423.09
RUB
4.2891
GEL
139.43
2026 թ. սեպտեմբերի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել

Այսօր, 16:08
Իրանի ԱԳՆ ղեկավարը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում
Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կապանում ԻԻՀ նոր գլխավոր հյուպատոս Դավուդ Յայջիի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ տնտեսական և հյուպատոսական ոլորտներում:

Յայջին Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպել է ծառայության վայր մեկնելուց առաջ և ներկայացրել նոր պաշտոնում իր գործունեության ծրագիրը, նշվում է Արաղչիի Տելեգրամյան ալիքում։

Արաղչին նոր գլխավոր հյուպատոսին մաղթել է հաջողություններ և ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական և հյուպատոսական բնագավառներում երկկողմ կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը:

Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում:

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը հիմնադրվել է մոտ 4 տարի առաջ: 2022 թվականի հոկտեմբերին կայացած բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր Մորթեզա Աբեդին Վարամինը: