Рейтинг@Mail.ru
USD
363.58
EUR
422.88
RUB
4.2331
GEL
139.3
2026 թ. սեպտեմբերի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիիրավ անդամ և առաջիկայում չի նախատեսում դուրս գալ կառույցից․ Խանդանյան

Երեկ, 21:05
«Հայաստանն առաջիկայում իր առջև նման նպատակ չի դնում»,- հայտարարել է Խանդանյանը՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից հանրապետության հնարավոր դուրս գալու մասին հարցին
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիիրավ անդամ և առաջիկայում չի նախատեսում դուրս գալ կառույցից․ Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիիրավ անդամ և առաջիկայում չի նախատեսում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Հայաստանն առաջիկայում իր առջև նման նպատակ չի դնում»,- չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Խանդանյանը՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից հանրապետության հնարավոր դուրս գալու մասին հարցին:

Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև

Հայաստանի իշխանությունները առաջ են մղում Եվրոմիության հետ մերձեցման և եվրոպական չափանիշներին անցնելու կուրս՝ միաժամանակ հայտարարելով ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու մտադրության մասին, քանի դեռ մասնակցությունը երկու ինտեգրացիոն ուղղություններին համատեղելի կլինի:

Մոսկվան բազմիցս զգուշացրել է Հայաստանի՝ ԵՄ չափանիշներին անցնելու հնարավոր տնտեսական հետևանքների մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի կրճատել ինտեգրացիոն տնտեսական փոխգործակցությունը Հայաստանի հետ: Նրա գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո էներգակիրների գների աճի դեպքում հանրապետությունը կարող է կորցնել ՀՆԱ-ի մինչև 14%-ը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին հայտարարել էր, որ գազի մատակարարումներն այս պահին ապահովված են, գործընկերների հետ շփումները շարունակվում են, իսկ հնարավոր ռիսկերը մնում են կառավարելի երկրի տնտեսության համար: