Рейтинг@Mail.ru
USD
366.54
EUR
416.39
RUB
4.661
GEL
139.6
2026 թ. հուլիսի 29, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+35

ԵԱՏՄ սկզբունքների չաշխատեը միայն Հայաստանի խնդիրը չէ, դա ողջ ԵԱՏՄ-ի խնդիրն է. Պապոյան

Այսօր, 14:00
Նախարարն ընդգծեց, որ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն` բոլոր երկրները պարտավոր են ապահովել ծառայությունների, ապրանքնների և աշխատուժի ազատ տեղաշարժը, իսկ եթե դա չի ապահովվում, նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը և ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները չեն աշխատում
ԵԱՏՄ սկզբունքների չաշխատեը միայն Հայաստանի խնդիրը չէ, դա ողջ ԵԱՏՄ-ի խնդիրն է. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, այլև ողջ ԵԱՏՄ-ի, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս հարցը, երբ մենք դնում ենք ու ուզում ենք քննարկել, առաջին հերթին նշանակում է քննարկել հարց, որի արդյունքում ԵԱՏՄ սկզբունքները կաշխատեն, որովհետև ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ. դա ողջ ԵԱՏՄ-ի խնդիրն է», - ասաց Պապոյանը ճեպազրույցի ժամանակ։

Նախարարն ընդգծեց, որ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն` բոլոր երկրները պարտավոր են ապահովել ծառայությունների, ապրանքնների և աշխատուժի ազատ տեղաշարժը, իսկ եթե դա չի ապահովվում, նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը և ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները չեն աշխատում։

«Կարծում ենք, որ այս համակարգի հետ պիտի աշխատենք, որովհետև այն ապրանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառվում է, Եվրոպական Միության շուկայում վաճառվում է, Չինաստանում վաճառվում է, հնարավոր չէ, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում», - նշեց Պապոյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանն այդ կազմակերպությանը վերաբերվում է որպես իր կազմակերպության և չի կարող կազմակերպության որևէ չաշխաող մեխանիզմի նկատմամբ ունենալ չեզոք կամ կրավորական կեցվածք։

Ռուսաստան հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով:

Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չրեղենը, ավելի ուշ՝ կենդանի ձուկը և ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելք դեպի ԵԱՏՄ այլ երկրներ: