Հայաստանը ԵԱՏՄ-ում բեռնաշրջանառության և ուղևորափոխադրումների աճի տեմպերով առաջատար դիրքում է
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/.Հայաստանը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով ցույց է տվել բեռնաշրջանառության և ուղևորափոխադրումների աճի ամենաբարձր տեմպերը Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում։
Ինչպես վկայում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալները, 2026 թ.-ի հունվար-հունիսին Հայաստանում ուղևորափոխադրոմն ավելացել է 7,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Համեմատության համար, Բելառուսում աճը կազմել է 7,2%, Ղազախստանում՝ 5,1%, Ղրղզստանում՝ 4,9%: Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում ուղևորափոխադրումն ավելացել է 0,5%-ով։
Հայաստանը առաջատարն է նաև բեռնաշրջանառության աճի տեմպերով։ Առաջին կիսամյակում դրանց ծավալը հանրապետությունում ավելացել է 12,1%-ով։ Ղրղզստանում բեռնափոխադրումների աճը կազմել է 3,1%, Ղազախստանում՝ 2%, Բելառուսում՝ 1,5%:
Ռուսաստանում 2026 թ.-ի հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է անկում. ուղևորափոխադրությունը՝ 0,9%-ով, բեռնաշրջանառությունը՝ 0,6%-ով։