Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքննարկի Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման մասին օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․Եվրախորհրդարանը Ստրասբուրգում սեպտեմբերի 14-17-ը կայանալիք լիագումար նիստի շրջանակում սեպտեմբերի 15-ին կքննարկի հայկական արտադրանքի նկատմամբ կիրառվող առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումների մասին օրինագիծը, հաղորդվում է ԵԽ կայքում։
ԵՄ խորհուրդը պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման վերաբերյալ, որը նախատեսում է դեպի ԵՄ հայկական արտահանման մոտ 80%-ի մաքսատուրքերի վերացում՝ եվրոպական շուկայի համար պաշտպանիչ միջոցներ կիրառելու հնարավորությամբ։
Հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին ՌԴ-ում
Ռուսաստանը մայիսի վերջից փուլային սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքների մատակարարումների վրա՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ալկոհոլային արտադրանքի տեսակներ, բանջարեղեն, միրգ, հատապտուղներ, խաղող, կարտոֆիլ, չրեր, ավելի ուշ՝ նաև կենդանի ձուկ ու ձկնամթերք, ինչպես նաև կաթնամթերք։
Սահմանափակումները ներառում են նաև հայկական ծագման ապրանքների տարանցման արգելքը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։