Рейтинг@Mail.ru
USD
361.81
EUR
405.3
RUB
4.2671
GEL
139.08
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները

14.09.2026, 19:14
Փաշինյանը և Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ

Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահը  քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից։

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկկողմ քաղաքական ակտիվ երկխոսությունը։ Փաշինյանն ընդգծել է Հայաստան–Գերմանիա հարաբերությունների հետևողական զարգացման, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով տարբեր հարթակներում սերտ փոխգործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ։