Рейтинг@Mail.ru
USD
364.47
EUR
424.21
RUB
4.2633
GEL
139.46
2026 թ. օգոստոսի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+34

Converse Leasing-ի աջակցությամբ EMERTÉ-ն ընդլայնում է ախտորոշման հնարավորությունները (ՎԻԴԵՈ)

Այսօր, 16:30
Ավելի արագ հետազոտություն, բարձր որակի պատկերներ և ավելի ճշգրիտ ախտորոշում․ ժամանակակից տեխնոլոգիաները փոխում են բժշկական ծառայությունների հնարավորությունները. ՎԻԴԵՈ
Converse Leasing-ի աջակցությամբ EMERTÉ-ն ընդլայնում է ախտորոշման հնարավորությունները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ավելի արագ հետազոտություն, բարձր որակի պատկերներ և ավելի ճշգրիտ ախտորոշում․ ժամանակակից տեխնոլոգիաները փոխում են բժշկական ծառայությունների հնարավորությունները։

Երևանի Միքայելյան համալսարանական հիվանդանոցի տարածքում բացված EMERTÉ Premium MRI Center-ում տեղադրվել է 2026 թվականի նոր սերնդի Siemens Lumina 3 Tesla MRI սարքավորումը։ Այն հնարավորություն է տալիս իրականացնել տարբեր բարդության հետազոտություններ՝ գլխուղեղի, ողնաշարի, հոդերի, ներքին օրգանների, անոթների և այլ ուղղություններով՝ կիրառելով նաև ժամանակակից թվային ու AI լուծումներ։

Конверс банк

Նման տեխնոլոգիայի ներդրումը պահանջում է խոշոր ֆինանսական միջոցներ։ EMERTÉ-ի դեպքում ներդրումն իրականացվել է Converse Leasing ֆինանսավորման միջոցով, ինչը հնարավորություն է տվել չհետաձգել սարքավորման ձեռքբերումը և նախատեսված ժամկետներում գործարկել նոր կենտրոնը։

Լիզինգի շնորհիվ կենտրոնը կարողացել է կենտրոնանալ իր հիմնական նպատակի վրա՝ շարունակել բժշկական ծառայությունների զարգացումը նորագույն, գերճշգրիտ տեխնոլոգիաների կիրառմամբ։

Конверс банк

Այսօր կենտրոնում իրականացվում է ՄՌՏ հետազոտությունների լայն շրջանակ, իսկ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծառայությունները՝ ներառելով ամբողջ մարմնի ՄՌՏ զննումն ու սրտի հետազոտությունները։


conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: