Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանում գիտության ոլորտին հավելյալ 2,35 մլրդ դրամ կհատկացվի

Այսօր, 20:48
ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում հավանություն է տվել գիտության ոլորտի ֆինանսավորմանը հավելյալ 2,35 մլրդ դրամ հատկացնելուն
Հայաստանում գիտության ոլորտին հավելյալ 2,35 մլրդ դրամ կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում հավանություն է տվել գիտության ոլորտի ֆինանսավորմանը հավելյալ 2,35 մլրդ դրամ հատկացնելուն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ միջոցները կուղղվեն երկու հիմնական նպատակի՝ գիտական սարքավորումների ձեռքբերմանը և դրամաշնորհային հետազոտությունների ֆինանսավորմանը:

«Ներկայումս նախատեսվում է 1,567 մլրդ դրամ ուղղել 12 գիտական կենտրոնների վերազինման նպատակով 21 միավոր գիտական սարքավորումների ձեռքբերմանը, ինչը թույլ կտա մեր բուհերին և գիտական ինստիտուտներին էլ ավելի զարգանալ», - նշել է Անդրեասյանը:

Բացի այդ, 789,6 մլն դրամի չափով դրամաշնորհային ֆինանսավորում է նախատեսված երեք ծրագրի համար՝ «PostDoc-Armenia – 2026», որն ուղղված է արտերկրի գիտնականների ներգրավմանը Հայաստանում հետազոտությունների իրականացմանը, Հեռավար լաբորատորիաների հիմնման ծրագրին և Արտերկրի գիտնականների՝ Հայաստանի գիտական համայնք ինտեգրման ծրագրին:

Միջոցները կվերաբաշխվեն «Ակադեմիական քաղաք» ծրագրի ֆինանսավորումից (դրանք մնացել են չօգտագործված՝ նախագծի տարածքի և գլխավոր հատակագծի հաստատման հետ կապված չավարտված ընթացակարգերի պատճառով):

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018 թվականից ի վեր գիտության ոլորտի ֆինանսավորումն եռապատկվել է:

«Մենք ապահովել ենք գիտության ֆինանսավորումը, ամրագրել ենք, թե ՀՆԱ-ի կառուցվածքում որքան պետք է կազմի գիտությունը, և այսօր 2026 թվականի բյուջեում նշված է 2,3 մլրդ դրամի գումար», -ասել է Անդրեասյանը: