Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

«Մենք ենք, մեր սարերը. վերելք». RISE 2026-ը միավորում է հայրենական արտադրողներին (ՎԻԴԵՈ)

04.06.2026, 18:37
Երևանում առաջին անգամ անցկացվել է «RISE Powered by Silicon Mountains 2026» խոշոր բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսը և ֆորումը․ ՎԻԴԵՈ
«Մենք ենք, մեր սարերը. վերելք». RISE 2026-ը միավորում է հայրենական արտադրողներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․ Երևանում առաջին անգամ անցկացվել է «RISE Powered by Silicon Mountains 2026» խոշոր բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսը և ֆորումը։

Ավելի քան 40 ռազմարդյունաբերական ընկերություն ներկայացրել է հայրենական արտադրանքը։ Միջոցառման կարգախոսն է «Մենք ենք, մեր սարերը. վերելք»։

«Հիմնական նպատակ էր մեկ հարթակի շուրջ միավորել գիտությունը, նորարարությունը, ճարտարագիտությունն ու ռազմարդյունաբերությունը», - նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ առաջին եռամյա ծրագրի շրջանակում պետությունը պատվերների միջոցով շուրջ 172 մլրդ դրամի ներդրում է կատարել ոլորտում։

«Մենք այն համարում ենք հաջողված։ Սա էր պատճառը, որ մեկ այլ կարևոր, շրջադարձային որոշում կայացվեց կառավարության կողմից շարունակել երկարաժամկետ պայմանագրերի այս մշակույթը, որն արդեն իսկ կայացված որոշումներով ամրագրված է 190 մլրդ դրամի շրջանակում», - նշել է Հայրապետյանը։

Մանրամասները` տեսանյութում։