Рейтинг@Mail.ru
USD
363.18
EUR
412.14
RUB
4.3187
GEL
139.42
2026 թ. սեպտեմբերի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Մոսկվայի կառավարության և «Սբեր»-ի տեխնոլոգիական մրցանակին ստացվել են հայտեր Ռուսաստանի 76 շրջաններից

28.09.2026, 17:26
Սեպտեմբերի 29-ին և 30-ին ՌԴ մայրաքաղաքում կանցկացվի Մոսկվայի ստարտափ-սամիթը
Մոսկվայի կառավարության և «Սբեր»-ի տեխնոլոգիական մրցանակին ստացվել են հայտեր Ռուսաստանի 76 շրջաններից

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 29-ին և 30-ին ՌԴ մայրաքաղաքում կանցկացվի Մոսկվայի ստարտափ-սամիթը: Դրա շրջանակում նախատեսված են ռուսաստանցի և արտասահմանցի մասնագետների ելույթներ, հայրենական մշակումների շնորհանդեսներ, «Մոսկվայի նովատոր» մրցանակի դափնեկիրների պարգևատրում, «Տեխլաբ Մոսկվա» ծրագրի ամփոփում և շատ ավելին:

Նատալյա Սերգունինա, Մոսկվայի քաղաքապետի տեղակալ. «Գործարար ծրագրին մասնակցելու է ավելի քան 150 փորձագետ Ռուսաստանից և ևս 12 երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Մալայզիայից և Ֆիլիպիններից: Նրանք կքննարկեն տեխնոլոգիաների ազդեցությունը տարբեր ոլորտների զարգացման վրա՝ ստեղծարար ինդուստրիաներից մինչև գյուղատնտեսություն»:

Սամիթի շրջանակում առաջին անգամ կանցկացվի էքսպրես-հանդիպումների շարք, որոնց ընթացքում ստարտափների հիմնադիրները կարող են իրենց նախագծերը ներկայացնել պոտենցիալ ներդրողներին և պատվիրատուներին:

Երկու օրվա ընթացքում հարթակում կամփոփվեն միանգամից մի քանի խոշոր տեխնոլոգիական մրցույթների և աքսելերատորների արդյունքները: Այսպես, սեպտեմբերի 29-ին տեղի կունենա Մոսկվայի քաղաքապետի «Մոսկվայի նովատոր» մրցանակաբաշխությունը, «Տեխլաբ Մոսկվա» գիտատար ԱԲ արտադրանքները շուկա դուրս բերելու ծրագրի եզրափակիչը և Sber500 միջազգային աքսելերատորի դեմո-օրը: Սեպտեմբերի 30-ին կանցկացվեն դպրոցական և ուսանողական տեխնոլոգիական ստարտափների դեմո-օրերը, ինչպես նաև «Знай наших» աճող ապրանքանիշերի մրցույթի մասնակիցների դեմո-օրերը, որը կազմակերպում են Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը, «Ռոսկոնգրես» հիմնադրամը և ВЭБ.РФ-ը:

Ալեքսեյ Կատկով, «Սբերբանկ»-ի ավագ փոխնախագահ, Հեռանկարային ներդրումների կենտրոնի տնօրեն. «Չնայած հագեցած գործարար ծրագրին, սամիթի գլխավոր ուղղվածությունը շարունակում են մնալ այն ձևաչափերը, որոնք կոչված են խթանելու գործարքները ստարտափների, ներդրողների և կորպորատիվ նորարարների միջև: Դեմո-օրերի և էքսպրես-հանդիպումների շրջանակում տասնյակ ստարտափներ կներկայացնեն պատրաստի լուծումներ, որոնք արդեն վաղը կարող են ներդրվել երկրի համար առանցքային ինդուստրիաների արդիականացման նպատակով»:

Մրցանակ տեխնոշուկայի ներկայացուցիչների համար

Միջոցառումը կեզրափակվի Մոսկվայի կառավարության և «Սբեր»-ի կողմից սահմանված տեխնոլոգիական մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությամբ։

Նատալյա Սերգունինա, Մոսկվայի քաղաքապետի տեղակալ. «Այս տարի ստացվել է շուրջ երկու հազար հայտ Ռուսաստանի 76 շրջաններից։ Դա 15 տոկոսով ավելի է, քան 2025 թվականին: Մասնակիցների գրեթե կեսը մոսկվայաբնակ ձեռնարկատերեր են»:

Մոսկվայի «Լավագույն նորարարություն քաղաքի համար» անվանակարգը հավաքել է 130 առաջարկ: Հաղթողին կընտրեն հենց մոսկվացիները՝ «Ակտիվ քաղաքացի» համակարգում քվեարկության ընթացքում:

Ընդհանուր առմամբ մրցույթում նախատեսված է 17 անվանակարգ ստարտափների, ներդրողների, կորպորացիաների և զարգացման տարածաշրջանային ինստիտուտների ներկայացուցիչների, ինչպես նաև թեմատիկ մեդիանախագծերի համար, որոնք պատմում են Ռուսաստանում տեխնոձեռնարկատիրության և նորարարությունների ներդրման մասին:

Ալեքսեյ Կատկով, «Սբերբանկ»-ի ավագ փոխնախագահ, Հեռանկարային ներդրումների կենտրոնի տնօրեն. «Լավագույն լուծում՝ ԱԲ-ի կիրառմամբ” անվանակարգը դարձել է տեխնոլոգիական մրցանակի բացարձակ հիթը՝ հավաքելով ստարտափների կողմից ներկայացված բոլոր հայտերի գրեթե 70 տոկոսը: Սա հաստատում է, որ երիտասարդ տեխնոլոգիական ընկերությունների ճնշող մեծամասնությունն իր պրոդուկտները կառուցում է արհեստական բանականության հիման վրա: Սա հիանալի նորություն է երկրի ողջ տնտեսության համար: Մենք հսկայական ներուժ ենք տեսնում այն թիմերին աջակցելու գործում, որոնք առաջատար տեխնոլոգիաները վերածում են կիրառական գործիքների՝ բիզնեսի և հասարակության իրական խնդիրների լուծման համար»:

Նախագծերը կգնահատի ժյուրին, որի կազմում ընդգրկված կլինեն ռուսական ձեռնարկությունների ղեկավարներ, հայտնի ձեռնարկատերեր, ներդրողներ, պետական իշխանության մարմինների և ոլորտային ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Սամիթի ուղիղ հեռարձակումը հնարավոր կլինի դիտել միջոցառման պաշտոնական կայքում:

«Սբերբանկ» ԲԲԸ–ն Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկն է և առաջատար գլոբալ ֆինանսական ինստիտուտներից մեկը: «Սբերբանկ»-ին բաժին է ընկնում ռուսաստանյան ողջ բանկային ոլորտի ակտիվների մոտ մեկ երրորդը: «Սբերբանկ»-ը ազգային տնտեսության առանցքային վարկատուն է և զբաղեցնում է ավանդների շուկայի խոշորագույն բաժնեմասերից մեկը: «Սբերբանկ» ԲԲԸ-ի հիմնական բաժնետերն է Ռուսաստանի Դաշնությունը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության, որը տիրապետում է «Սբերբանկ» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալի 50%-ին՝ գումարած 1 քվեարկող բաժնետոմս: Բանկի կանոնադրական կապիտալի մնացած 50%-ը՝ մինուս 1 քվեարկող բաժնետոմս, պատկանում է ռուսաստանցի և միջազգային ներդրողներին: Բանկային գործառնությունների իրականացման Ռուսաստանի Բանկի Գլխավոր լիցենզիա № 1481 առ 11.08.2015թ.: Բանկի պաշտոնական կայքերն են՝ www.sberbank.com («Սբերբանկ» Խմբի կայք), www.sberbank.ru: