Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու լիցենզիա է ստացել

13.12.2024, 17:41
Իլոն Մասկի Starlink-ը ստացել է Հայաստանում գործունեություն ծավալելու արտոնագիր
Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու լիցենզիա է ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով՝ բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը՝

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույտվություն տրամադրելու վերաբերյալ:

2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույտվություն տրամադրելու վերաբերյալ:

«Այսպիսով լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս, եմ մոտակա ամիսներին կավարտվի և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,-գրել է նա։