Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանն ունի ֆինտեխի զարգացման ներուժ․ ՎԶԵԲ–ի նախագահ

07.05.2024, 15:51
ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալքացին հավելեց, որ բանկը լուրջ ուշադրություն է դարձնում ոլորտում տեղի ունեցող զարգացումներին
Հայաստանն ունի ֆինտեխի զարգացման ներուժ․ ՎԶԵԲ–ի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը շատ լավ դիրք է զբաղեցնում ՏՏ և թվային ֆինտեխի, այդ թվում՝ ծառայությունների թվայնացման ոլորտում, և ունի ներուժ։ Այս մասին հայտարարել է ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոն Երևանում բանկի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում։

Միաժամանակ, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալքացին հավելեց, որ բանկը լուրջ ուշադրություն է դարձնում ոլորտում տեղի ունեցող զարգացումներին։

«ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի ընթացքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկ օր կնվիրվի ֆինտեխին, որտեղ որակավորված բանախոսները կքննարկեն ֆինտեխի զարգացումները», - ասաց Ախալքացին։

Նրա խոսքով, այս հարցերը Բանկի հաճախորդների օրակարգում են: Բանկի գործընկերներն իրենց ներդրումների մեծ մասն ուղղում են նաև արհեստական ​​բանականության լուծումներին, ինչը բարձրացնում է արդյունավետությունը:

«ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է այս հատվածը Հայաստանում՝ ներդրումներ կատարելով միակ հայկական «միաեղջյուրում»՝ «Picsart»-ում։ ՎԶԵԲ–ը նաև աջակցում է Team Telecom Armenia–ին՝ 400 հազար բաժանորդների ծածկույթն ապահովելու համար», – ասաց Ախալքացին։

Մայիսի 14–15–ը ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում կանցկացվի ՎԶԵԲ-ի նախագահի ընտրությունը։ «Համատեղ ապահովում ենք նվաճում» խորագիրը կրող ՎԶԵԲ-ի հեղինակավոր միջոցառումը կմիավորի մեծ թվով միջազգային այցելուների, ոլորտային մասնագետների, խոշոր գործարարների, բարձրաստիճան պաշտոնյաների և ՎԶԵԲ-ի ղեկավարությանը։ Սա յուրօրինակ հնարավորություն կընձեռի Հայաստանին՝ իր մրցակցային առավելությունները ներկայացնելու քաղաքականության որոշում կայացնողների, բիզնեսի ներկայացուցիչների և միջազգային լրատվամիջոցների լսարանի ընտրանուն։

ՎԶԵԲ-ը առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է Հայաստանում: Հայաստանում Բանկի հիմնական առաջնահերթություններից են ընկերությունների մրցունակության բարձրացումը և ֆինանսական հատվածի միջնորդությանն աջակցելը ռիսկերի բաշխման պրոդուկտների միջոցով: Հայաստանում իր գործունեության ընթացքում ՎԶԵԲ-ը 210 ծրագրերի շրջանակում ներդրել է 2,5 մլրդ եվրո՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և ֆինանսների ոլորտներում։

«ԱՌԿԱ» գործակալությունը ՎԶԵԲ–ի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի ինֆորմացիոն հովանավորն է։